ԿարևորՀասարակություն

Ամենայն հայոց կաթողիկոսը դատապատել է ահաբեկչությունը՝ հատկապես քրիստոնեական համայնքների դեմ

 Նոյեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Վանական խորհրդի նիստի ժամանակ Գարեգին Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծ ցավով անդրադարձել է Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը, որի հետևանքով զոհվել են մարդիկ, այդ թվում երեխաներ։

Նորին Սրբությունը խստորեն դատապարտել է կրթական հաստատության հանդեպ իրականացված հրեշավոր այս հանցագործությունը` անընդունելի նկատելով նաև այն, որ հակամարտության ընթացքում մասնավոր թիրախի տակ են առնվում քրիստոնեական համայնքները:

Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի միջոցով իր վշտակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին ու հարազատներին` ընդգծելով, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը պիտի շարունակի իր զորակցությունը բերել սիրիահայությանը` հոգևորականաց դասին և ողջ ժողովրդին:

Նոյեմբերի 17-ին, Մայր Տաճարում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի հոգեհանգստյան արարողություն զոհվածների հոգիների հանգստության համար, ինչպես նաև աղոթք կկատարվի Սիրայում խաղաղության վերահաստատման համար:

Նոյեմբերի 11- ին Դամասկոսում դպրոցական ավտոբուսի դեմ ահաբեկչության հետեւանքով զոհվել է հինգ հոգի, որոնցից չորսը՝ 1- 2 դասարանի աշակերտներ, այդ թվում՝ 6- ամյա Հովհաննես Աթոքանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button