Միջազգային

Սիրիական ընդդիմությունը կմասնակցի Ժնեւի խորհրդաժողովին

Սիրիայի ազգային ընդդիմադիր կոալիցիան համաձայնել է մասնակցել խաղաղ խորհրդաժողովին, որը Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մտադիր են անցկացնել այս ամսվա վերջին Ժնևում: Ստամբուլում կայացած երկօրյա քննարկման ընթացքում կոալիցիայի անդամները ձևակերպել են մի շարք պայմաններ, որոնց կատարումը հնարավորություն կտա ընդդիմությանը մասնակցել բանակցություններին:

Սիրիական կառավարությունն իր հերթին հայտարարում է, որ խաղաղ խորհրդաժողովին մասնակցելու համար չի ընդունի որևէ նախապայման: Նշենք, որ ժնևյան խոհրդաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են արդեն մի քանի ամիս:

Ցուցադրել ավելի
Back to top button