Միջազգային

ՌԴ ԱԳ նախարարը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում դրական ելք է սպասում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ  նոյեմբերի 20-ին Իրանի և  «վեցյակի» միջև  սպասվող բանակցություններում համատեղ փաստաթուղթ ստորագրելու համար հնարավոր կլինի ձևավորել ընդհանուր մոտեցումներ: Նշենք, որ Իրանի և «վեցյակի» հերթական հանդիպումը կիրակի ավարտվել էր Ժնևում: Կողմերը թեև չէին եկել համաձայնության, սակայն չէին թաքցրել, որ որոշ հարցերում առաջընթաց են գրանցել և առաջիկայում կարող են նոր պայմանավորվածություններ ձեռք բերվել:

Բանակցող կողմերը կրկին կհանդիպեն Ժնևում` նույն կազմով: «Վեցյակի երկների ներկայացուցիչները նոյեմբերի 20-ին կհանդիպեն և իմի կբերեն նախորդ հանդիպման արդյունքները: Կձևակերպվեն մոտեցումներ, որոնք կարող են համատեղ փաստաթղթի համար հիմք դառնալ: Կողմերի շանսերը բավականին մեծ են»,- ասել է Լավրովը: Նա ընդգծել է այն կարևոր դերը, որն ունեցել է բանակցություններում պետքարտուղար Ջոր Քերիի ղեկավարած Միացյալ Նահանգների պատվիրակությունը: «Ամերիկացիները շատ ակտիվ փնտրում էին ուղիներ այն պայմանավորվածությունների համար, որոնք հնարավորություններ կտան ընդհանուր մոտեցումներ գտնել «վեցյակի» և Իրանի միջև», — նշել է Լավրովը:

Իր հերըին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կոչ է արել միջազգային միջնորդների «վեցյակին» բաց չթողնել բացառիկ հնարավորությունը և հասնել ժնևյան բանակցություններում համաձայնության: «Հույս ունեմ, որ «վեցյակը» առավելագույնը կքաղի այն հնարավորությունից, որը Իրանի ժողովուրդը տվել է միջազգային հանրությանը ողջամիտ ժամկետներում համաձայնության գալու համար»,-ասել է Իրանի նախագահը

Ցուցադրել ավելի
Back to top button