Միջազգային

Ուկրաինան Ռուսաստանի հետ առճակատման չի գնալ

Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի հետ առճակատում թույլ չեն տա, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ հանդես գալով «Ինտեր» հետուստաընկերության կիրակնօրյա «Շաբաթվա մանրամասները» ծրագրում: Կիևը հույս ունի Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել նոյեմբերի վերջին:

Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ այդ համաձայնագրի ստորագրման դեպքում ստիպված կլինեն քայլեր ձեռնարկել և կփակեն ռուսական շուկան ուկրաինական ապրանքների համար: Մոսկվայում մտավախություն ունեն, որ եվրոպական էժան ապրանքները Ուկրաինայի տարածքով կթափանցեն Ռուսաստան: «Մենք ոչ միայն չենք ուզում առճակատում ուսաստանի հետ, այլ նաև դա երբեք չենք թույլ տա: Ամեն դեպքում քանի դեռ իշխանության գլխին  մեր կառավարությունն ու մեր նախագահն են, Ռուսաստանի և Ուկրաինայի մեջև թշնամություն չի լինի»,-ասել է Ազարովը: Նա շեշտել է, որ Ուկրաինայի համար չափազանց կարևոր խնդիր է վերացնել այն բոլոր տարաձայնությունները, որոնք այսօր կան առևտրային փոխհարաբերություններում:

Ցուցադրել ավելի
Back to top button