Հասարակություն

ՀԽ. «Զվարթնոցի» քանդման խիստ անհրաժեշտությունն ապացուցող հիմնավոր փաստարկ չկա

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հանրային խորհուրդն այսօր ի մի է բերել «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) ուղեւորային համալիրի հետագա ճակատագրի վերաբերյալ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացված քննարկումների արդյունքները եւ հրապարակել իր դիրքորոշումը: Նկատի ունենալով բոլոր քննարկումները, մասնագետների ու շահագրգիռ կողմերի կարծիքները` Հանրային խորհուրդն արձանագրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրի քանդման խիստ անհրաժեշտությունն ապացուցող որեւէ հիմնավոր ու հաշվարկված փաստարկ գոյություն չունի:

Հանրային խորհուրդը որոշել է դիմել կառավարությանը` հորդորելով չհամաձայնել կոնցեսիոների կողմից «Զվարթնոցի» հին համալիրը քանդելու առաջարկությանը: Չորս կետից բաղկացած որոշմամբ` Հանրային խորհուրդը նաեւ հորդորում է կառավարությանը` պահանջել կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաեւ` զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ։

Խորհուրդը նաեւ կառավարությանը հորդորում է համապատասխան կառույցներին հանձնարարել` քննարկել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր համալիրը պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button