ԿարևորՄիջազգային

Իրանն ու ՄԱԳԱՏԷ- ն համաձայնության են եկել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ- ն եւ Իրանն այսօր համագործակցության «ճանապարհային քարտեզ» են կազմել, ըստ իրանական Press TV- ի՝ հայտարարել է այս երկրի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։

ՄԱԳԱՏԷ- ի տնօրեն Յուկիա Ամանոյի եւ Իրանի ներկայացուցիչների միջեւ հերթական բանակցություններն անցկացվել են այսօր՝ ավարտվելով համաձայնությամբ։ Ըստ այդմ՝ միջազգային գործակալության տեսուչները կաշխատեն Իրանում երեք ամիս՝ ունենալով գործունեության լայն հնարավորություն։

Պայմանավորվածություններից կարեւորն այն է, որ  ՄԱԳԱՏԷ- ն կարող է ստուգումներ անցկացնել Գաչինե ուրանական հանքավայրում եւ Արակի ծանր ջրի ստացման կոմբինատում։ Նախկինում այս օբյեկտները հասու չէին միջազգային տեսուչների համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Դրանից բացի՝ Թեհրանը պետք է «ներկայացնի տեղեկություններ ԱԷԿ- ի կաառուցման 16 տեղանքների, ինչպես նաեւ բոլոր հետազոտական ռեակտորների մասին»։

Ցուցադրել ավելի
Back to top button