Հասարակություն

Երեւանի քաղաքապետարանը Ստեփանակերտում Ազատամարտիկների ազգի է հիմնելու

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Արցախում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը։ Երկու մայրաքաղաքաների միջև համագործակցության հարցերը քննարկվել են այսօր նաեւ նախագահ Բակո Սահակյանյանի մոտ հանդիպման ժամանակ։

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների այգի հիմնել: Այս նախաձեռնության մասին հայտարարվել է այսօր Ստեփանակերտում: Երկու հայկական հանրապետությունների մայրաքաղաքաների ղեկավարները հանդիպել են Արցախի նախագահի հետ: Այդ հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ քաղաքաշինության նախարարն ու Ազատամարտիկների մության ղեկավարը։

Ստեփանակերտում այգու հիմնարկեքը հավանաբար կլինի գարնանը: Տեղում լուծելի տեխնիկական հարցեր կան, լրագրողներին ասաց  Տարոն Մարգարյանը: Երկու հայկական մայրաքաղաքների միջև համագործակցության հուշագիրն արդեն մեկ տարեկան է,  դրա կիրարկման արդյունքներից այսօր քաղաքապետերը գոհունակություն են հայտնել և  խոսել ապագա համագործակցության մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button