ԿարևորՄշակույթ

Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի իր լիազորություններն ավարտում է Սպիվակովի համերգով

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով այսօր եզրափակվեց  «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շարքը։

2012 ի դեկտեմբրերի 5- ին Աշգաբադում ԱՊՀ պետությունների խորհրդի նիստում Գյումրին հայտարարվեց 2013 ԱՊՀ մշակությաին մայրաքաղաք Բելառուսի Մոգիլյով եւ Ադրբեջանի Գաբալա քաղաքների հետ միասին։

Հունիսի 30- ին Գյումրի Յոթ վերք եկեղեցու զանգերն ազդարարեցին Գյուրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու հանդիսավոր միջոցառումների մեկնարկը։ Արհեստների եւ արվեստների մայրաքաղաքն այս ընթացքում ընդունեց հազարավոր հյուրերի, անցկացվեցին շուրջ 5 տասնյակ միջոցաւոներ, «Վերածնունդ», Թատերական, Հացի եւ այլ փառատոներ, միջազգային գիտաժողովներ։ Օտարերկրացի հյուրերը հնարավորություն ստացան ծանթանալու հին ու նոր Գյումրիին։

«Այսօր մենք եզրափակում ենք այս ծրագիրը, սակայն միջակետ ենք դնում, որովհետեւ ծրագիրը շարունակական է լինելու։ Պետք է փորձենք ամեն ինչ անել, որ այս քաղաքի մշակութային կյանքը կարողանանք պահպանել»,- ասում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

«Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի փակումն առավել հանդիսավոր էր։ Համերգային ծրագրով այստեղ է Վլադիմիր Սպիվակովի գլխավորած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումը։ Մաեստրոն նշեց, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ այսօր պայմանավորվել են, որ 2015 թվականին կանցկացենն փառատոն եւ ինքը կանի ամեն ինչ կանի, որ դա լինի ապրիլ ամսին, «որը շատ կարեւոր է հայերի համար»։

Ցուցադրել ավելի
Back to top button