ԿարևորՀասարակություն

Բրիտանացիները ականազերծում են Արցախը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Սփյուռքահայ դոնորները Բրիտանական «Հալո Թրաստ > կազմակերպությանը հնարավորություն են տվել սկսել ականազերձման աշխատանքները Քաշաթաղի շրջանում: Արդեն հինգ շաբաթ է սակրավորների խումբն աշխատում է Նորաշենիկ գյուղի տարածքում, որտեղ առաջին ականները հայտնաբերվել են դեռևս ութ տարի առաջ։

Նորաշենիկում ականների հետ հարևանությամբ ապրելուն սովոր են: Նույնիսկ երեխաները գիտեն, որ նույնիսկ դպրոց գնալիս չի կարելի ճանապարհից շեղվել, որ օտար առարկաննեին ձեռք տալն արգելվում է։ Այն, ինչ երեխանրի համար և հետաքրքիր, և արգելված է, մեծերի համար սարսափելի է: Տասնմեկ երեխաների հայրը ահով է տեղեկացել, որ մահացու վտանգը թաղված էր հենց իր տան պատերի տակ։

Աշխատանքները կատարում է «Հալո Թրաստ» բրիտանական  ոչ կառավարական կազմակերպությունը, որ 2000 թվականից ակականազերձմամբ զբաղվել է նախկին ԼՂԻՄ բոլոր տարածքներում: Ազատագրված տարածներում նրանց գործողությունները սահմանափակված էին դոնորների պահանջով: Կազմակերպությունը ֆինանսավորվում է ինչպես բրիտանական, հոլանդական ու ամերիկյան կառավարությունների, այնպես էլ մասնավոր կառույցների և անհատների կողմից։

Կազմակերպության մուտքը Քաշաթաղի շրջան հնարավոր է դարձել շնորհիվ արցախյան գրասենյակի նախաձեռնության, որը  այս տարվա մարտին Կալիֆորնիայի հայությանը ներկայացրել է  Նորաշենիկում ականազերձման անհրաժեշտությունը:

Նորաշենիկում  քսանութ օրվա ընթացքում սակրավորները 23 տարբեր ռումբեր և հինգ ավիառումբ են հայտնաբերել: Տարածքի մաքրմանը զուգահեռ նաև պայթեցման աշխատանքեր են իրականացվում։

Ցուցադրել ավելի
Back to top button