Հասարակություն

Նոյեմբերի 5- ին ձեբակալվածների բնակարանները հուզարկել են

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ընթացող քրեական գործի նախաքննության շրջանակներում նոյեմբերի 5-ին ոստիկանություն բերման ենթարկված և ձերբակալված 20 անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ: Բոլոր ձերբակալվածների նկատմամբ նշանակվել է տոկսիկոքիմիական փորձաքննություն, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ձերբակալվածներից 14-ի  նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. Հարությունյան Շանթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Ավետիսյան Ավետիս (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Պետրոսյան Լիպարիտ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Հովհաննիսյան Արմեն (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Վարդանյան Վարդան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Առաքելյան Միսակ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Մարգարյան Ալբերտ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Գրիգորյան Անուշավան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Հովհաննիսյան Մկրտիչ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Մկրտչյան Վահե (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Հարությունյան Հայկ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Պետրոսյան Տիգրան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս), Պողոսյան Ալեք (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս), Մնացականյան Սևակ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս):

Ձերբակալվածներից  մնացած 6-ը` Տերտերյան Աշոտ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մկրտչյան Դավիթ ազատ են արձակվել։ Նախաքննությունը շարունակվում է:

Ցուցադրել ավելի
Back to top button