ԿարևորՄշակույթ

Հաջորդ շաբաթ մեկնարկում է Այվազյանական 2- րդ փառատոնը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Նոյեմբերի 11-ին կմեկնարկի Այվազյանական հանրապետական թատերական 2-րդ փառատոնը, որի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել նաև թատերագիր Աղասի Այվազյանի հարուստ ժառանգությունը: Փառատոնին այս տարի մասնկցում են 12 թատրոններ ու թատերախմբեր՝ մեծ մասը մարզերից։

Այվազյանական թատերական փառոտնն առաջին անգամ անցկացվել է 2010 թվականին՝ Աղասի Այվազյանի տիկնոջ՝ Գրետա Վերդյան-Այվազյանի ջանքերով:  Նոյեմբերի 11-ին  Երևանի «Գոյ» թատրոնի «Դեկորներ» ներկայացմամաբ կմեկնարկի այվազյանական թվով 2-րդ հնարապետական թատերական փառատոնը: Փառատոնի յոթ օրերի ընթացքում կներկայացվեն ոչ միայն Աղասի Այվազյանի ստեղծագործոըթյունների հիման վրա բեմադրված ներկայացումներ, այլև կկազմակերպվեն գրողի ստեղծագործությունների ընթերցումներ:

«Այվազյանը մեր գրականության ամենաինքնատիպ դեմքերից է, որի գրականությունը, սակայն, նրա կենդանության օրոք քիչ արժևորվեց գրականագիտական, թատերագիտական  շրջանակներում: Այվազյանական փառատոնը միջոցներից մեկն է ներկայացնելու մասնավորապես թատերագիր Աղասի Այվազյանի հարուստ և ինքնատիպ ստեղծագործությունը»,- ասում է փառատոնի մասնագիտական հանձնախմբի ղեկավար, թատերագետ Լևոն Մութաֆյանը։

Փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանի փոխանցմամբ՝ փառատոնը մրցութայնի չէ,, ծրագրում այս տարի ընդգրկված  են 12 թատրոններ և թատերախմբեր՝ մեծ մասը մարզերից: «Աղասի Այվազյանը նորարար է՝ որպես գրող,  որպես ռեժիսոր և որպես դրեմատուրգ: Նրա դրամատուրգիան ևս մեկ ճանապարհ է պատմելու մարդու հոգու մասին»,- ասում է բանասիրական գիտությունների թեկնածու, այվազյանագետ Անի Փաշայանը։

Ցուցադրել ավելի
Back to top button