ԿարևորՀասարակություն

2015- ի ապրիլի 24- ին ԵՀԽ- ն Ժնեւոմ կկազմակերպի միջազգային կոնֆերանս

Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ընթացող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովն այսօր ընդունել է Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված հատուկ բանաձեւ։

Մայր Աթոռից հայտնում են, որ Գարեգին Բ. Ամենայն Հայոց եւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների պաշտոնական դիմումների, ինչպես նաև ԵՀԽ Կենտրոնական և գործադիր կոմիտեներում Հայ Եկեղեցու նվիրակների հետևողական աշխատանքի արդյունքում մշակված բանաձեւում ԵԿՀ-ի Գլխավոր քարտուղարությանը հանձնարարվել է 2015 թ. ապրիլի 24- ին մոտ օրերին Ժնևում կազմակերպել միջազգային կոնֆերանս Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի անդամ Եկեղեցիների, միջազգային զանազան կազմակերպությունների, իրավաբանների, իրավապաշտպանների մասնակցությամբ, դրան զուգընթաց Ժնևի Մայր տաճարում անցկացնել միջեկեղեցական աղոթք, կոնֆեանսի օրերին նաեւ կոչ անել աշխարհի բոլոր Եկեղեցիներին` աղոթել հայոց նահատակների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button