Քաղաքական

Շանթ Հարությունյանի հետեւում կային ուժեր, ասում է Հայկ Բաբուխանյանը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Վերջին օրերին շատ է խոսվում նախագահի հրաժարականի անհրաժեշտության մասին` տարբեր հիմնավորումներով: Այս թեմային այսօր անդրադարձել է նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Հիշեցնելով, որ ամենալավ ուսուցիչը պատմությունն է` նա շեշտել է, որ նախագահի հրաժարականի մեկ նախադեպ մենք արդեն ունենք եւ այդ հրաժարականը ոչ մի բան չփոխեց։

Երբ իշխանակիր ուժը հրաժարական է տալիս եւ այդ հրաժարականը տալիս է Սահմանադրությամբ նախատեսված կարգով, ապա իշխանության ղեկը մնում է ԱԺ նախագահին կամ վարչապետին, բոլորն էլ նույն թիմից՝ հիշեցնելով 98-ին արձանագրվածն ու դրան հաջորդածը ասում է Պարույր Հայրիկյանը։ Հրաժարականը նպատակ չէ` պետք է դրա հետեւանքները կարողանալ տեսնել, պետք է կարողանալ տեսնել սեփական սխալները ու հասկանալի կլինի մեկ բան, թե որքան անպտուղ կլինի նման քայլը։

Անդրադառնալով Երեւանի կենտրոնում վերջերս տեղի ունեցած հայտնի իրադարձություններին` Պարույր Հայրիկյանը շեշտեց, որ միշտ դեմ է եղել բռնի հեղափոխություններին եւ հեղափոխություն ասվածն իր պատկերացմամբ այլ է։

ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը կարծում է, որ տեղի ունեցածի ետեւում կանգնած էին ուժեր, որոնք շահագրգռված են Հայաստանի ապակայունացմամբ։ Իշխանությունների պարտավորությունն է երկրի կայունությունն ապահովելը, իսկ բոլոր հարցերը պետք է լուծվեն օրենքի շրջանակներում եւ խաղաղ երկխոսությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button