ԿարևորՀասարակություն

Մարդու իրավունքների նկատմամբ հարգանք դժվար է կառուցել, սակայն հեշտ՝ ոչնչացնել

Կանադայի մարդու իրավունքների և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտտները երեկ Վիննիպեգ քաղաքում կնքել են Փոխըմբռման հուշագիր։ Զորյան ինստիտուտի գործուն մասնակցությամբ ստորագրված պայմանագրով կողմերը պայմանավորվել են համագործակցել Հայոց ցեղասպանության ուսումնասիրման, գրահրատարակչության, կրթության, համատեղ ցուցադրությունների կազմակերպման, տեղեկատվության, խորհրդատվության փոխանակման և այլ ոլորտներում:

«Մարդու իրավունքների նկատմամբ հարգանք դժվար է կառուցել, սակայն հեշտ՝ ոչնչացնել: Մարդու իրավունքներն ընդունող յուրաքանչյուր հասարակություն պետք է շարունակաբար աչալրջորեն խթանի և պաշտպանի այդ մարդկանց իրավունքները։ Մեզ համար շատ հաճելի է միացնել մեր ձեռքերը Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի հետ՝ խթանելու կրթությանը, իրազեկմանը և մարդու իրավունքների շուրջ երկխոսությանը»,- ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է Կանադայի մարդու իրավունքների ինստիտուտի տնօրեն  Ստյուարտ Մյուրեն։

Իսկ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հույս է հայտնել, որ այս համագործակցությունը «կօգնի Հայոց ցեղասպանության պատմությունը հասցնել ավելի լայն լսարանի՝ ի շահ եկող սերունդների»:

Կանադայի մարդու իրավունքների թանգարանի բացումը նախատեսված է 2014 թ. սեպտեմբերին:

Ցուցադրել ավելի
Back to top button