ԿարևորՀասարակություն

Կոնգրեսականները Սպիտակ տանը կոչ են անում ցուցադրել Ցեղասպանությունից փրկված որբերի գորգը

Այս շաբաթ ավելի քան 30 կոնգրեսականներ ստորագրեցին նախագահ Բարաք Օբամային ուղված նամակը` կոչ անելով նրան թույլատրել հայ որբերի գորգի հանրային ցուցադրությունը, հայտնում է Ամերիկայի հայկական karpetհամագումարը։ «Այս պց Ցեղասպանության որբերի ձեռագործն է: Այն պատրաստվել էր Կոնգրեսի նախաձեռնությամբ ստեղծված և ամերիկյան հովանավորությամբ գործող մանկատանը: Գորգը, որն ունի ավելի քան 4 մլն ձեռագործ հանգույցներ, ներկայացվել էր նախագահ Քալվին Քուլիջին 1925թ.-ին որպես ամերիկյան օգնության և մեծահոգության երախտագիտության խորհրդանիշ: Նախագահ Քուլիջը նշեց. «Գորգը իր պատվավոր տեղը կգտնի Սպիտակ տանը, որտեղ այն կդառնա մի  խորհրդանիշ, որն  ամեն օր աշխարհին կհիշեցնի բարի կամքի մասին»,- ասված է նամակում։

Վերջին շաբաթների ընթացքում լուրեր էին շրջանառվում, թե Սպիտակ տունը ճնշման է ենթարկվում թուրքական կառավարության կողմից և միտումնավոր արգելափակել է դեկտեմբերին նախատեսված գորգի ցուցադրությունը Սմիթսոնի ինստիտուտում: «Ղազիրի գորգը Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև սերտ հարաբերությունների մասին հիշեցում է: Ցավում ենք, որ այժմ չկա այն տրամադրելու հնարավորություն»,- ասել էր վարչակազմի ներկայացուցիչը։ Սակայն Սպիտակ տունը որևէ բացատրություն չի տվել, թե ինչու է անհնար ցուցադրել գործը։  Այս ընթացքում ԱՀՀ- ն ակտիվ կապի մեջ է եղել վարչակազմի ազդեցիկ պաշտոնյաների հետ` կոչ անելով, որ գորգը լինի մշտապես ցուցադրված ոչ միայն Սմիթսոնի ինստիտուտում, այլև Սպիտակ տանը, ինչպես նաև հասանելի լինի Միացյալ Նահանգների Կապիտոլիումում ցուցադրության համար:

«Ինձ խորապես հուզեց այս նախաձեռնությունը։ Այս խնդիրը լուսաբանվեց երկարամյա քրտնաջան աշխատանքից հետո: Մենք խոսում ենք ջուլհակների անունից, և թե ինչ նրանք կցանկանային, որ մենք անեինք: Ես հույս ունեմ, որ այս ձգտումը կշարունակվի, և գորգը շուտով հասանելի կլինի հանրային ցուցադրման համար»,- ԱՀՀ- ին ասել է «Քալվին Քուլիջը և Հայ որբերի գորգը» գրքի հեղինակ, դոկտոր Հակոբ Մարտին Դերանյանը։

1925թ. «Նյու Յորք թայմսի» գլխավոր խմբագիր և Մերձավոր Արևելքի ամերիկյան Նպաստամատույց ընկերության փոխնախագահ, դոկտոր Ջոն Հ. Ֆինլին ներկայացրել է Հայոց ցեղասպանության որբերի կողմից պատրաստված գորգը գործող նախագահ Քալվին Քուլիջին: Գորգը պարտաստվել էր ի երախտագիտություն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկվածներին Ամերիկայի ցուցաբերած օգնության և մեծահոգության: Նախկինում այն հնարավոր էր տեսնել Սպիտակ տանը 1984 և 1995թթ.: Սակայն դրանից հետո այն չի ցուցադրվել: Այդ հարցը ԱՀՀ- ն բազմիցս բարձրացրել է բոլոր ԱՄՆ-ի վարչակազմերի առջև: 

Ցուցադրել ավելի
Back to top button