Միջազգային

Իրանի եւ «վեցյակի» ժնեւյան հանդիպումներում արդյունքի են սպասում

Ժնևում այսօր օրվա երկրորդ կեսին կշարունակվեն իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «վեցյակի» բանակցությունները: Կողմերը կքննարկեն բանակցությունների նախորդ փուլում` ժնևում հոկտեմբերի 15-ին Թեհրանի ներկայացրած ծրագիրը:

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին հույս էր հայտնել, որ կողմերը առաջընթաց կգրանցեն: «Բանակցությունների ընթացքը հեշտ չի լինի, մեզ սպասում է երկար ճանապարհ, սակայն հույս ունեմ, որ կողմերը կարող են տարաձայնությունները հաղթահարելու միջոցով հասնել համաձայնության»,-ասել է նա:

Իր հերթին Եվրամիության արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցչի մամուլի քարտուղար Մայքլ Մանն ասել է, որ «գործընթացը բարդ է և մտել է շատ բարդ փուլ»:  «Հույս ունենք, որ այսօր կարող ենք հասնել կոնկրետ արդյունքի»,- հավելել է նա:

Իսկ արդյունքի հասնելու հույս կարծես կա։ Հօգուտ դրա խոսում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այսօր չնախատեսված այցը Ժնեւ։ Այստեղ տեղի կունենա նրա հանդիպումն Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button