Հասարակություն

«Բարեւ Երեւան». Պատկառելի գումարով քաղաքապետարանում հնարավոր է ձեռք բերել ցանկացած փաստաթուղթ

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության  ղեկավար Անահիտ Բախշյանը մայրաքաղաքում շինարարության ոլորտում առկա ապօրինությունները երկու հիմնական խմբերի է բաժանում: Առաջինն այն է , որ պետական գերական շահ անվան տակ մարդկանց զրկում են իրենց բնակարաններից ՝ փոխարենը տալով գրոշներ կամ ոչինչ: Երկրորդը՝ Երևանի տարբեր հատվածներում վեր հառնող ապօրինի կառույցներն են, որոնք ևս կոպտորեն ոտնահարում են երևանցիների իրավունքները։


«Պատկառելի գումարի դիմաց քաղաքապետարանում այսօր հնարավոր է ձեռք բերել ցանակացած փաստաթուղթ»,- ասում է «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը՝ մայրաքաղաքային իշխանությունների հիմնական առանձնահատկությունների ցանկում ընդգծելով  հատկապես հանրության առաջ պատասխանատվության իսպառ բացակայությունը։

Անահիտ Բախշյանն այսօր տեղեկացրեց, որ ավագանու նիստերում երեք հարց հնչեցնելու հնարավորությունն այսուհետ կսահմանափակվի մեկով, ինչը նշանակում է, որ վերոնշյալ խնդիրների մասին այստեղ պարզապես լսել չեն  ցանկանում: Իսկ դրանց մասին հարցեր տվողներին վերաբերվում են որպես անիմաստ կռկռացողների։ «Այսպես երկիր չի կառուցվի»,- ասում է Անահիտ Բախշյանը՝ Մաշտոցի պողոտայում օրերս տեղի ունեցած իրադարձությունները համարելով ստեղծված իրավիճակի ուղղակի հետևանք։

Ցուցադրել ավելի
Back to top button