Միջազգային

Սահակաշվիլին Վիլնյուս չի գնա. նա հրաժեշտ տվեց դիվանագետներին

Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին լրագրողներին ասել է, որ Արևելյան գործընկերության գագաթաժողովին  մասնացելու համար չի մեկնի Վիլյուս: «Վիլնյուս հավանաբար կմեկնի նոր նախագահը: Դա արդեն չի լինի իմ գործառույթը»,- նշել է նա:

Ավելի վաղ` Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ պատրաստվում է ներկա լինել վիլնյուսյան համաժողովին:  Հիշեցնենք , որ հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին:

Ի դեպ` Վրաստանի նորընտիր նախագահը հրաժարվել է տեղափոխվել նախագահական նստավայր: Սահակաշվիլին Թբիլիսիում դիվանագետների հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Գեորգի Մարգվելաշվիլիի նախագահական նստավայր տեղափոխվելուց հրաժարվելը չի խոչընդոտի իր կողմից տարիների ընթացքում ստեղծված պետական կառույցների պահպանմանը: «Նախագահական նստավայրի շենքը  կարելի է օդափոխել՝ Սահակաշվիլիի ոգին դուրս հանելու համար, սակայն չի կարելի քանդել արդեն ստեղծված պետական կառույցները», -ասել է նա: Հեռացող նախագահը նաև հաջողություն է մաղթել նոր իշխանություններին:

Ցուցադրել ավելի
Back to top button