Տնտեսական

ԵՄ Գերագույն դատարանը բավարարեց «Արմենալի» հայցը

Եվրամիության Գերագույն դատարանը բավարարել է «Ռուսալի» դուստր ընկերության՝ «Արմենալի» հայցն ընդդեմ Եվրամիության խորհրդի։ 2009 թվականի սեպտեմբերի 24- ին ԵՄ խորհուրդը սահմանել է հակադեմպինգային մաքսադրույքներ Հայաստանում, Բրազիլիայում եւ Չինաստանում արտադրվող ալյումինաթիթեղների համար։

Նույն թվականի դեկտեմբերին «Արմենալը» դատական հայց էր ներկայացրել՝ Լյուքսեմբուրգում գործող ԵՄ Գերագույն դատարանից խնդրելով չեղյալ համարել մաքսադրույքները։ 2010- ի մարտին Եվրահանձնաժողովը պաշտպանել էր ԵՄ խորհրդի դիրքորշումը, սակայն նոյեմբերի 5- ին դատարանը հիմնավոր է համարել «Արմենալի» փաստարկները։

Ցուցադրել ավելի
Back to top button