Քաղաքական

Դավութօղլուն պատրաստվում է «անակնկալ» մատուցել Հայաստանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն խորհրդարանի արտաքին հարաբերությունների նիստում խոսել է հայ- թուրքական սահմանի հնարավոր բացման մասին։ Ըստ aksam.com- ի՝ Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Սինան Օղանի հարցին, թե Իգդիրի շրջանում հայ- թուրքական սահմանի մոտ եւ երկաթուղում վերանորոգման աշխատանքները նշանակում են սահմանի բացման հնարավորության մասին, ԱԳ նախարարը պատասխանել է, որ աշխատանքներն իրականացվում են 2015- ի շեմին սահմանի բացման նպատակով։ Դավութօղլուն ընդգծել է, որ մոտական ժամանակներում կմեկնի Ադրբեջան եւ եթե Բաքվին հաջողվի համոզել սահմանի բացման հարցում, ապա «կարող են անակնկալ մատուցել Հայաստանին»։

Միաժամանակ Դավութօղլուն շարունակել է հայ- թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել ղարաբաղյան խնդրի հետ։ «Եթե Հայաստանը դուրս բերի Ղարաբաղից իր զորքերը, մենք կբացենք հայ- թուրքական սահմանն ու երկաթուղին»,- ասել է Դավութօղլուն։

Ցուցադրել ավելի
Back to top button