ԿարևորՏնտեսական

Բյուջեի կատարման իշխանությունների բացատրությունները համոզիչ չեն, ասում են քաղաքական տնտեսագետ գործիչները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ակնկալվում է, որ գալիք տարվա բյուջեի եկամտային մասի վրա որոշակի ազդեցություն չեն ունենա վարչարարության նոր լծակները, այսինքն` լրացուցիչ վարչարարական գործիքներ կառավարությունը չի նախատեսում: Բացի այդ` ակնկալվում է, որ հարկային բեռի ավելացում չի լինելու: Սրանք, ըստ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի, գալիք տարվա բյուջեի առանձնահատկություններն են: Կառավարությունը փորձ է անելու շտկել առեւտրային պայմանների վատացումն ու տնտեսական աճի դանդաղումը, նաեւ` առեւտրա- իրավապայմանագրային հարաբերությունների խաթարվածությունը, նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը։ Մինչ այդ` կարեւոր է նախորդ տարվա ցուցանիշերի վերլուծությունը: Միքայել Մելքումյանի գնահատմամբ` տարբեր ոլորտներում զգալի անկում կա:

Անդրադառնալով բյուջեում ամրագրված մի շարք ցուցանիշերի` ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, թե որոշ թվերի հետ կապված կասկածներ ունեն, նաեւ բազում մտահոգություններ։ Միքայել Մելքումյանը գալիք տարվա պետական բյուջեին անուն չցանկացավ տալ, ասաց նաեւ, թե դեմ է բալային գնահատական տալուն։

ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համոզմամբ` իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը չի տվել ու չի կարող արդյունքներ տալ, քանի որ չկան խաղի ճիշտ կանոններ: Բացի այդ՝ ընդդիմադիր գործչի ձեւակերպմամբ՝ չկա վստահություն իշխանությունների գործողությունների նկատմամբ, քանի որ հենց իրենք են իրենց հակասում: Նա շեշտեց, թե հենց դրա արդյունքն ու ապացույցն է, օրինակ, այն պատկերը, որ կա ներդրումների մասով բյուջեում, այն է` ներդրումների նվազում:

Վահագն Խաչատրանն ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ այսօր իշխանությունները բացատրում են, թե ինչու չեն կարողանում կատարել անցած տարվա բյուջեում տրված խոստումները, իսկ այդ խոստումները, ընդդիմադիր գործչի ձեւակերպմամբ, համոզիչ չեն։

Ցուցադրել ավելի
Back to top button