Քաղաքական

Անընդունելի են Շանթ Հարությունյանի գործելաոճն ու իշխանության կեցվածքը, ասում են ԳԽ պատգամավորները

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Մենք վերադառնում ենք 88 թվականի հոգեվիճակին, երկրում ազգային ազատագրական շարժում է սկսվել, համոզված են ԳԽ պատգամավորներ Գառնիկ Իսագուլյանն ու Ազատ Արշակյանը: Վերջինը  վստահ է, Շանթ Հարությունյանին ոչ թե ինչ-որ մեկն է դրդել գնալ նման քայլի, այլ  իրադրությունը։

Որքան անընդունելի է Շանթ Հարությունյանի գործելաոճը, նույնքան անընդունելի է իշխանությունների կեցվածքը, ասում է Ազատ Արշակյանը, ում խոսքով անընդունելի են այն մոթոդները որով գործում է վերնախավը. «Զույգ օրերին ԵՄ են, կենտ օրերին՝ ՄՄ, առավոտյան բալալայկա, երեկոյան՝ կիթառ»։
Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը զարմանում է, թե ինչպես կարող էին ոստիկանները անտարբերություն դրսևորել, երբ իրենց աչքի առաջ մարդը զինվում է փայտերով, անչափահաս որդուն զրահաբաճկոն հագցնում ու պատրաստվում որոշակի գործաղությունների: Ոստիկանների ծիծաղ առաջացնող անտարբերությունն էր կատարվածի պատճառը: ԳԽ պատգամավորի կարծիքով՝ պետք էր անմիջապես կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել և ոչ թե նայել ու տեսնել, թե մարդն ինչ է անում: «Գուցե մտածել էին, թե Շանթ Հարությունյանը պատրաստվում է եկեղեցի գնալ` մոմ վառելո՞ւ»,- հարցնում է Գառնիկ Իսագուլյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button