Միջազգային

ԱՄՆ փորձում է հարթել Գերմանիայի հետ լրտեսական սկանդալի հետ կապված խնդիրները

ԱՄՆ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը Գերմանիայի հետ հարթելու համար իրավիճակը, որը ստեղծվել է  ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության գործունեության պատճառով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գերմանական «Բիլդ» թերթին տված հարցազրույցում:

Քերին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է ստուգել Ազգային անվտանգության գործակալության աշխատանքի մեթոդների նպատակահարմարությունը, «համոզվելու համար, թե արդյո՞ք պահպանվում է բալանսը քաղաքացիների անձնական կյանքի և անվտանգության միջև»:

Նշենք, որ հունիսին գերմանական «Շպիգել» պարբերականը հայտնել էր, որ ամերիկյան Ազգային անվտանգության գործակալությունն ամեն ամիս Գերմանիայում գաղտնալսում է 500 միլիոն հետախոսազանգ: Հոկտեմբերին գերմանական կառավարությունը տեղեկություն էր ստացել, որ գործակալությունը գաղտնալսում է նաև կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը:

Ցուցադրել ավելի
Back to top button