ԿարևորՀասարակություն

Ցուցարարների եւ ոստիկանների բախումների արդյունքում 20 մարդ ձերբակալվել է

Նախօրեին Ազատության հրապարակից երթի դուրս եկած «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի համակիրների եւ ոստիկանության միջեւ բախումների արդյունքում բերման է ենթարկվել 38 անձ, հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

«Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել են՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սևակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, իսկ 18-ը ներգրավվել են որպես վկա:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և առգրավված մահակներն ու ինքնաշեն պայթուցիկ փաթեթներն ուղարկվել են փորձաքննության:

Միջադեպի ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկաններ, որոնցից 4-ը ներկայումս ստացիոնար բուժման մեջ են:  Բերման ենթարկվածներից ու ձերբակալվածներից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել: Հնարավոր այլ տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:

Ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ միջադեպի այլ մասնակիցներին և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը»,- հայտնում են ոստիկանությունից։

Ցուցադրել ավելի
Back to top button