Հասարակություն

Ռեադմիսիայի պայմանագիրը ճանապարհ է բացելու վիզաների ազատականացման գործընթացին, ասում է ժառանգական պատգամավորը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ռեադմիսիայի համաձայնագիրը  վիզաների դյուրացման գործընթացի փաստաթուղթ է, որով ՀՀ պարտավորվում է եվրոպական երկրներում  անլեգալ պայմաններում ապրող մեր քաղաքացիներին առանց խոչընդոտների հետ ընդունել: Սա ոչ միան Հայաստանի պարտավորությունն է,  այլ նաև անհրաժեշտության դեպքում մեր հանրապետությունը կստանա եվրոպական երկրների օժանդակությունը, այսօր նշեց  Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության Թևան Պողոսյանը և ավելացրեց, որ  այս համաձայնագրի շրջանակներում կձևավորվեն համապատասխան կառույցներ, որոնք էլ հատուկ ծառայություններ կմատուցեն ռեադմիսիայի պայմանագրով հետ վերադարձածներին։

Անօրինական միգրանտներին  Հայաստանը ռեադմիսիայի համաձայնագրի շրջանակներևում պարտավորվում է առանց խոչընդոտների ընդունել, այլ ոչ թե ուղարկել երրորդ երկիր:  Խուճապը հանրության շրջանում սկսվել է,  երբ Արևելյան գործընկերության շրջանակներում վավերացվեց վիզաների դյուրացման և ռեադմիսիայի ընդհանուր համաձայնագիրը։  Սա թյուր կարծիք է ձևավորել մարդկանց մոտ, որ այս գործընթացից հետո հայերին հետ են վերադարձնելու, ասում է Թեւան Պողոսյանը։ Նրա խոսքով` համաձայնագիրը կարգավորելու  և համակարգելու է դաշտը և ճանապարհ բացելու  վիզաների ազատականացման գործընթացին: Ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների արտաքին հանձնաժողովի անդամի` միգրացիոն գործակալությունը տարածքային կառավարման շրջանակներում փորձում է հետ վերադարձածներին ինտեգրելու ծրագրեր իրականացնել, սակայն պետական միջոցները չեն բավարարում։

Ֆրանսիայի, ԳԵրմանիայի, Բելգիայի, Հոլանդիայի հետ Հայաստանն ունի վերադարձածներին օժանդակելու  պայմանագիր:  Այնուամենայնիվ՝ Հայսատանը պետք է պատրաստ լինի ցանկացած ժամանակ ընդունել  հետ վերադարձած  մեր քաղաքացիներին, կարծում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը:    Այս համաձայնագրով Հայաստանը պարտավորվում է ընդունել նաև  երրորդ երկրի, օրինակ Սիրիայի մեր քաղքացիներին։

Ցուցադրել ավելի
Back to top button