ԿարևորՔաղաքական

Լուկաշենկոն՝ լռի, Ուկրաինան էլ դեռ չգիտի. Ռիժկովի սպառնալիքները՝ Երեւանում

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Թող Լուկաշենկոն զբաղվի իր գործերով, այլ ոչ թե հետաքրքրվի այլոց խնդիրներով»,- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նման խորհուրդ է այսօր տվել ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հանձնաժողովի երեւանյան նիստի արդյունքներից հետո։ Հանձնաժողովի 23- րն նիստը կայացել է այսօր՝ ԱԺ- ում։ Ռիժկովն այն կարծիքին է,  որ Հայաստանի և Ռուսաստանի միջև սահմանի բացակայությունը խոչընդոտ  չի  կարող հանդիսանալ  ՄՄ-ի հետ անդամակցության համար։

Օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայատարել էր, որ  Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը ոչ այս տարի, ոչ էլ՝ միգուցե հաջորդ, քանի դեռ չի լուծվել ԼՂՀ հարցը։ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս, Հայաստան- Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն այսօր Աժ ում լրագարողների հետ զրուցում անդրադառնալով Լուկաշենկոյի հայտարարությանը նշեց. «Թող Լուկաշենկոն իր գործերով զբաղվի։ Ինչի՞ է նա խառնվում այլ պետության գործերին: Բոլորն էլ լավ գիտակցում են, որ Ղարաբաղի հարցը երկար է, դա այսօրվա կամ վաղվա խնդիր չէ։ Ես չգիտեմ, երբ այն կլուծվի: Դուք ինձնից լավ գիտեք իրավիճակը: Դրա համար, եթե նման կերպ հարցը դիտարկենք, սա նշանակում է, որ Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը։ Այսքանը: Ու ընդհանրապես՝ Լուկաշենկոն առողջ մտածող մարդ է, թե ինչպե՞ս է հասել սրան, ես չեմ հասկանում»։

Ռիժկովը այն կարծիքին է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև սահմանի բացակայությունը խոչընդոտ  չի հանդիսանա ՄՄ-ի հետ անդամակցությանը։ Չնայած «սահմանի հարցը լուծել հնարավոր չէ, ստիպված ենք ապրել այնպես, ինչպես ապրում ենք: Տաջիկների, թուրքմենների հետ էլ մենք ընդհանուր սահման չունենք, բայց ապրել ենք իրար հետ, ապրում ենք»,- նշեց նա:

Արդեն խոսելով ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստից, Նիկոլայ Ռիժկովը հայտարարեց՝  քննարկել են Հայաստանին տրանսպորտային շրջափակումից դուրս բերելու հարցերը։ Թերևս շրջափակում կարելի է համարել վրաց- աբխազական երկաթուղու գործունեության դադարեցումը։ Նիկլոլայ  Ռիժկովը նկատում է, որ այն վերկանագնումից հետո Հայաստանը դուրս կգա տրանսպորտային շրջափակումից։ «Այն կյանքի կկոչվի, եթե լինի քաղաքական որոշում։ Ես նույնիսկ չէի հաշվի, թե ինչ կարժենա դրա վերականգնումը, բայց ինչ էլ արժենա, միևնույն է՝ պետք է դա արվի։ Իհարկե՝ դժվար է, բայց անհրաժեշտ է։ Այստեղ ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի համաձայանության հարցն է, այլև Վրաստանի, որը ՌԴ-ի հետ դժվար հարաբերություններ ունի։ Հիմա Վրաստանում իշխանությունը փոխվել է և հույս ունենք, որ խնդիրը վաղ թե ուշ կլուծվի»:

Նիկոլայ Ռիժկովն  անգամ հասցրել է տնտեսական  օգուտները հաշվել, այն,  թե ինչքան  գումար կխնայի Հայաստանը բեռները Աբխազիայի երկաթգծով տեղափոխելու դեպքում։ Մեկ տոննայի մեջ կտնտեսվի 23 դոլար։ Առաջարկեց, որ Հայաստանն աշխատի Վրաստանի հետ, քանի որ այն ավելի լավ հարաբերություններ ունի վերջինս հետ: Այս խոսքից հետ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ հայկական կողմն աշխատանքներ է տանում վրացի պատգամավորների հետ՝ գործընկերային խումբ ստեղծելու ուղղությամբ։

Նիկոլայ Ռիժկով չթաքցրեց իր ուրախությունը, որ Հայաստանը  հետ կանգնեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից։ Մատնանշելով Ուկրաինան՝ սպառնաց. չիտեն, թե իրենց ինչ է սպասվում։ «Մենք  ողջունում ենք  Հայաստանի՝ ՄՄ անդամակցության քաղաքական որոշումը։  Հայաստանը չպետք է կորցնի իր ռազմավարական գործընկերոջը՝ ի դեմս Ռուսաստանի, և փոխադարձաբար՝ Ռուսաստանն էլ չպետք է կորցնի Հայաստանին՝ որպես ռազմավարական գործընկեր, ինչը պատմականորեն է ձեւավորված»,- ասաց։

Ցուցադրել ավելի
Back to top button