Միջազգային

Իրանի կրթության նախարարը հանդես է գալիս սոցցանցերի օգտին

Իրանի կրթության նախարարը հայտարարել է, որ սոցցանցերը պետք է հասանելի լինեն երկրի հասարակ քաղաքացիներին: Ինչպես հաղորդում է BBC-ին՝ իրանական ԶԼՄ-ներին հղումով, Ալի Ջաննաթին առանձին նշել է Facebook-ի մասին՝ հաղորդելով, որ այդ սոցցանցը պետք է հասանելի լինի բոլորին: Facebook-ը և Twitter-ը Իրանում արգելվել էին 2009 թվականից՝ զանգվածային հակակառավարական ցույցերից հետո։

Որոշ իրանցի քաղաքական գործիչներ պարբերաբար օգտվում են սոցցանցից, իսկ շատ հասարակ իրանցիներ գտնում են արգելքը շրջանցող ճանապարհներ: Սեպտեմբերին Facebook-ը և Twitter-ը 1 օրով հասանելի էին դարձել, սակայն իրանական իշխանությունները դա բացատրել էին տեխնիկական խնդիրներով:

Ցուցադրել ավելի
Back to top button