Միջազգային

Բրահիմին հուսով է «Ժնեւ 2»- ը հրավիրել մինչեւ տարեվերջ

ՄԱԿ-ի և Արբական երկների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին հույս ունի, որ Սիրիայի հարցով «Ժնև-2» խորհրդաժողովը տեղի կունենա այս տարվա վերջին ինչի մասին հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստան- ԱՄՆ – ՄԱԿ ձևաչափով Ժնևում կայացած հանդիպումից հետո:

«Մենք հույս ունեինք, որ կարող ենք հայտարարել խորհրդաժողովի հրավիրման ամսաթիվը, սակայն ցավոք սրտի դա անել չենք կարող: Շարունակում ենք ջանքեր գործադրել մինչև տարեվերջ խորհրդաժողովը կազմակերպելու համար»,-ասել է նա: Բրահիմին համոզված է, որ «Ժնև-2»-ը պետք է հրավիրվի առանց նախապայմանների: «Մենք հենց սկզբից ասել ենք, որ կողմերից որևէ մեկը չի կարող հաղթել, միակ հնարավոր լուծումը խնդրի քաղաքական կարգավորումն է»,-ընդգծել է նա:

Ըստ Բրահիմիի՝  խոհրդաժողովում Սիրիան պետք է ներկայացված լինի երկու պատվիրակությամբ` իշխանության և ընդդիմադիր ուժերի: Սակայն դիվանագետը խոստովանել է, որ ընդդիմության շարքերում տարաձայնություններ կան: «Սիրիայում ընդդիմությունը մասնատված է և դեռ պատրաստ չէ «Ժնև-2»-ին»,- ասել է նա, ընդգծելով, որ սիրիական իշխանության հակառակորդների դիրքորոշումն առայժմ բարդություններ է ստեղծում խորհրդաժողովի անցկացման հարցում: Նա հավելել է, որ Ռուսաստան- ԱՄՆ-ՄԱԿ ձևաչափով եռակողմ հաջորդ հանդիպումը «Ժնև-2» նախապատրաստման հարցով տեղի կունենա նոյեմբերի 25-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button