Հասարակություն

Ֆաթահ Քարահբաք. Հայաստանում էներգախափանման հետ Իրանը կապ չունի

Իրանի էլեկտրացանցերի կառավարման ընկերության տնօրեն Միրֆաթահ Ֆաթահ Քարահբաքը հերքել է այն պնդումները, թե Հայաստանում զանգվածային հոսանաքազրկումը կապված է իրանական համակարգում անջատման հետ։

Հոսանքազրկումը կապված է երկրի էլեկտրացանցի ներքին խնդիրների հետ եւ հավանաբար հետեւել է հաճախականության պաշտպանության ռելեների ակտիվացմանը, որոնք իրականում չպետք է ակտիվանային, ասել է իրանցի պաշտոնյան «Ֆարս» գործակալությանը։ «Ներկայումս Հայաստանի եւ Իրանի էներգահամակարգերը սինխրոն են եւ մենք փոխանակում ենք 150 մգՎտ էներգիա այդ երկրի հետ՝ ըստ երկկողմ համագործակցության»,- նշել է Քարահբաքը։

Ցուցադրել ավելի
Back to top button