Քաղաքական

ՄԽ համանախագահներին ընդունեց նաեւ պաշտպանության նախարարը

Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված հրադադարի պահպանման ջանքերի ակտիվացման հետ կապված հարցեր: Համանախագահները ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:

Ողջունելով կողմերի միջև վստահության հաստատմանն ուղղված միջազգային նախաձեռնությունները` ՀՀ պաշտպանության նախարարը միաժամանակ համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող շարունակական ռազմատենչ հայտարարությունների, անցած ամիսների ընթացքում ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա՝ ընդգծելով, որ նման քայլերով կրկին անգամ փորձ է արվում հակամարտության խաղաղ կարգավորումը տանել փակուղային իրավիճակի:

Ցուցադրել ավելի
Back to top button