ԿարևորՏնտեսական

«Հայկական խաղողի հմայքը»՝ Եվրոպայում

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Զարգացման հայկական գործակալությունը հայկական գինու և կոնյակի ճանաչելիության խնդիրը լուծելու նպատակով հոկտեմբերիմ 29-30-ը առաջին անգամ Եվրոպայի սրտում` Ստրասբուրգում, կազմակերպել է  «Հայկական խաղողի հմայքը» խորագրով հայկական գինու և կոնյական համտեսում: Քանի որ Հայաստանը մինչև նոյեմբերի կեսերը ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող երկիր է, օգտվելով դրանից կազմակերպել է համտեսում եվրոպացի քաղաքական գործիչների մասնակցությամբ, իսկ գնահատականը, ըստ գործակալության ղեկավար Ռոբերտ Հարությունյանի, դրական էր։


Նմանատիպ համտես կազմակերպվել է նաև Էլզաս նահանգի Առևտրաարդյունաբերական պալատում, որտեղ հրավիրված են եղել ոլորտի ներկայացուցիչներ` հայտնի հյուրանոցների և ռեստորանների մասնագետներ, ոգելիչ խմիչքի մասին լուսաբանող լրագրողներ, որոնց անաչառ կարծքիը հնարավորություն կտա ճիշտ պատկերացում կազմել արտահանման կազմակերպման և ընտրված ուղղությունների առումով։ Ներկայացվել է 11 ընկերության սպիտակ, վարդագույն խաղողից, չոր, կարմիր, ինչպես նաեւ «Արենի» գինիների տեսակներ։

Ռոբերտ Հարությունյանը խոսելով համտեսին կոնյակի ներկայացման մասին, նկատեց, որ ֆրանսիացները տեղյակ էին հայական կոնյակից, և վստահեցնում էին, որ ինչ-ինչ համային առումով անգամ գերազանցում է ֆրանսիականին։ Իսկ «Ռադիոլուրի» այն հարցին, թե այսօր ինչ խնդիրներ կան գինու և կոնյակի արտահանման հարցում, և որոնք են այն նոր շուկանները, որոնք փորձում է գտնել գործակալությունը, կազմակերպելով համտես- միջոցառումներ, Ռոբերտ Հարությունյանը նկատեց, որ մինչև տարեվերջ կկազմակերպվեն երկու ցուցահանդեսներ ՌԴ- ում և Չինաստանում, խոչնդոտներ չկան, կա միայն շուկայի ուսումնասիրության պահանջ:

«Ինչո՞ւ ենք փնտրում արտահանման նոր շուկա: Հարկավոր է դիվերսիֆիկացնել արտահանման աշխարհագրությունը և կախված չլինել մեկ ուղղությունից: Այսօր մեզ համար շատ հետաքրքիր շուկա է Չինաստանը: 2012-2013 թվականներին չինական մեկ դիստրիբյուտորի հետ աշխատելով, արդեն իսկ եղել է գինու խմբաքանակի երկու պատվեր` նույն ընկերությունից»,- ասում է Զարգացման հայկական գործակալության ղեկավարը։

Գործակալությունն աշխատում է շուկայում արտադրություն իրականացնող բոլոր ընկերությունների հետ, որոնք ունեն անհրաժեշտ ծավալի եւ որակի արտադրանք։

Ցուցադրել ավելի
Back to top button