Հասարակություն

Ինչպես ձեւավորվեցին հայկական հետախուզական ուժերը. պատմում են վետերանները

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Նոյեմբերի 5- ը նշվում է ռազմական հետախույզի օրը: Ռազմական հետախուզության հիմքերը Հայաստանում դրվել են դեռեւս առաջին հանրապետության տարիներին՝  1918 թվականին, իսկ 1990- ականներին ստեղծել են ժամանակակից հետախուզական ստորաբաժանումները։ 

Լավ հետախույզը պետք է ունենա ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածություն: Ադրբեջանի կողմից 25 տարիների ընթացքում եղած դիվերսիոն գործողությունները, ըստ ավագ հետախույզ Արմեն Լևոնյանի, լուրջ հոգեբանական ճնշումներ մեր դիվերսիոն խմբերի վրա չեն կարող ունենալ, քանի որ ադրբեջանցիների կողմից յուրաքանչյուր սադրիչ քայլ ստանում է համարժեք պատասխան: Իսկ  հատուկ  նշանակության խմբի  հետախուզության պետ Արտակ Բագրատյանի համար թշնամու կողմից ձեռնարկված սադրիչ քայլերը  բարձրացնում են մեր զինվորների մարտական ու հոգեբանական պատրաստվածությունը։

Այս ամենն իմանալու դեպքում բանակը ճիշտ հարված է հասցնում հակառակորդին, նշեց հետախուզության պետը: Խոսելով հակառակորդի  դիվերսիոն խմբերի պատրաստվածության մակարդակի մասին` ավագ  հետախույզ Վարդան Ենոքյանը չթերագնահատեց  նրանց: Չնայած որ ֆիզիկապես լավ են պատրաստված, սակայն շատ են թույլ գործողություններում, ասաց։

Փորձի փոխանակման համար հատուկ նշանակության խմբի հիմնադիր Վովա Վարդանովը կարծում է, որ փորձի փոխանակման համար ընտրել ՆԱՏՕ- ն կամ էլ խորհրդային փորձը  սխալ է, քանի որ մենք չունենք համապատասխան ռեսուրսներ: Մեր համար ուսանելի է Իսրայելի կամ էլ չեչենների փորձը, ասում է։

Ամենամեծ բացթողումը, որն առկա է հետախուզության ոլորտում, ռադիոտեխնիկան ԱՄՆ- ից և դաշնակից Ռուսաստանից ձեռք բերելն է: Հատուկ նշանակության խմբի վետերանները կարծում են, որ մենք, ունենալով նման պոտենցիալ, ինքներս կարող ենք արտադրել մեզ անհրաժեշտ զինամթերքը,  անհրաժեշտ է մի փոքր ներդրում: Վերջիններս կարծում են, որ այլ երկրներից զինամթերքն ապահով չէ մեզ համար։ «Որտեղի՞ց համոզված լինենք, որ այսօր ամերիկացուն կամ ռուսին ձեռք է տալիս քեզ զինել, հետո, երբ իրան ձեռք չի տա, այդ տվյալները փոխանցել թուրքերին»,- ասում են։

 

Ցուցադրել ավելի
Back to top button