Միջազգային

«Ժնեւ 2»- ը կարող է կայանալ այս ամսին

ԱՄՆ վարչակազմը կարծում է , որ Սիրիայի հարցով «Ժնև-2» խորհրդաժողովը հնարավոր կլինի հրավիրվել այս ամսին, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Այսօր Ժնևում տեղի կունենա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հերթական հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն  խորհրդաժողովի նախապատրաստման ուղղված աշխատանքները:

Քարնին ասել է, որ Վաշինգտոնը հաստատակամ է Սիրիայի հարցով համաձայնության հասնելու հարցում: Նա ընդգծել է, որ ԱՄՆ մտադիր է շարունակել սերտ համագործակցությունը սիրիական ընդդիմության հետ և կրկնել է իրենց հիմնական թեզը, թե Սիրիայի նախագահը չի կարող է լինել բանակցային գործընթացի  մաս և պետք է հեռանա իշխանությունից:

Ցուցադրել ավելի
Back to top button