Հասարակություն

Երեւան- Վորոնեժ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել (լրացված)

լրացվել է ժամը 14։43

Երեւանից Վորոնեժ ուղեւորվող ինքնաթիռին այսօր թույլ չի տրվել վայրէջք կատարել Վորոնեժի միջազգային օդանավակայանում, հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։ Օդանավակայանի դիսպետչերական ծառայությունից գործակալությանը հայտնում են, որ այն փակ է ինքնաթիռների վայրէջքի համար թանձր մառախուղի պատճառով։

Նախնական տվյալներով՝ մառախուղը կարող է ցրվել միայն օրվա կեսին, հայտնել է դիսպետչերական ծառայությունից։

Վորոնեժի օդանավակայանի կայքէջում եւս նշված է, որ եղանակային պատճառներով վայրէջք չի կարողացել կատարել նաեւ Մոսկվա- Վորոնեժ չվերթը, որի վայրէջքը նախատեսված է ժամը 15- ին։ Սակայն մինչ այդ որոշ ինքնաթիռներ վայրէջք կարողացել են կատարել։

Երեւան- Վորոնեժ չվերթն իրականացնող «Պոլյոտ» ընկերության մամուլի ծառայությունը «Երկիրն այսօրին» հայտնել է, որ Վորոնեժի երկնքում 40 րոպե մնալուց հետո ինքնաթիռը պարտադրված է եղել թռչել եւ վայրէջեք կատարել Մոսկվայում։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button