Հասարակություն

Երեւանյան շինարարությունը ցույց է տալիս կառավարման խոցերը, ասում են ակտիվիստները

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Շինարարական ապօրինությունների դեմ պայքարը լակմուսի թղթի նման ցույց է տալիս մեր կառավարման առավել խորը խոցերը, որոնք նման են մի քանի գլխանի վիշապի, ասում է Նախախորհրդարանի համակարգող, «Փրկենք Փակ շուկան օլիգարխից» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը:  Իսկ Սայաթ- Նովա փողոցի բնակիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյանն էլ երեկ այդ հասցեում տեղի ունեցած դեպքերը նմանեցրել է գենոցիդի։ Հիշեցնենք, որ երեկ Երևանի Սայաթ- Նովա 10-12 շենքերի բնակիչներն ահազանգել էին իրենց բակում նոր շենքի շինարարության վերսկսման մասին: Բնակիչները նշում են, որ նոր շենքի կառուցումն ապօրինի է և այն բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծում իրենց կենսական տարածքում` փակելով արևի լույսը: 

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, ով բնակվում է Սայաթ-  Նովա փողոցում ու ակտիվ պայքարում  է իրենց շենքի դիմաց իրականացվող ապօրինի  շինարարության դեմ, այսօր ասուլիսին   ներկայացել էր Վան քաղաքի մասին պատմող գրքով:  Գրքի պատմությունը  և երեկ տեղի ունեցած դեպքերի միջև Անդրանիկ սարակավագը համեմատություններ անցկացրեց։ Արդեն կոկրետ անդրադարձ Սայաթ- Նովա հասցեում տեղի ունեցած իրադարաձություններին: Բնակիչ Ալբերտ Սարգսյանը մանրամասնորեն բացատրում է, որ այդ տարածքում իրականացվող շինարարությունն ապօրին է, խախտվում են հողային և քաղաքաշինական նորմերը։ Վերջինս մատանցույց է անում ավագանու որոշումը, ըստ որի, եթե քաղաքում որևէ շինություն  կառուցվում, պետք է նախապես հանրային իրազեկում իրականացվի, շինարարություն իրականացնելու համար  նախագիծ ներկայացվի, հայտարարվի` ով է ճարտարապետը, որից հետո պետք է շինարարություն սկսել, սակայն Սայաթ- Նովայի դեպքում նման բաներ գոյութույն չունեն։ Ալբերտ Սարգսյանը նման հարցադրում է անում. հնարավո՞ր է արդյոք բազմահարկ, բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր կառուցել ընդհամենը 94 քմ տարածքի վրա։

Նույն հասցեի բնակիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյանն էլ նշեց, որ երեկ Սայաթ-Նովա հասցեում տեղի ունեցածն իրենց 1915 թիվն է հիշեցրել։ «Մենք որպես քրիստոնյա պահանջում ենք այն անձանց, որոնք ժամանակին գալիս էին բակից բակ ընկնում ու խնդրում, որ լինեն մեր առաջնորդը, հիմա ի՞նչ է պատահել, որ մարդիկ չեն ցանկանում գալ և տեսնել, թե ինչ է պատահել իրենց հոտին: Սուտ փաստաբաններ են գալիս, որոնք պնդում են, թե դա թույլատրված է»,- ասում է։

Եթե Սայաթ- Նովայի բնակիչները դեռ նոր են սկսել իրենց պայքարը ու հայտնի չէ՝ ինչ հանգուցալուծում կստանա,  ապա Փակ շուկայում իրականացվող շինարարությունն այս տարի թեժ լուրերի շարքում էր: Չնայած պատկան մարմինը մինչ այսօր արդարանում է՝ ասելով, որ շինթույլտվությունն չի եղել, ապօրին վերանորոգում օ, սակայն շուկայի սեփականատերը շրջանցել է բոլոր օրենքներն ու վերակառուցել պատմական հուշարձանը։ Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը ակցիան  նմանեցնում է հայտնի հեքիաթին, երբ կտրում ես վիշապի գլուխը , որից հետո մեկ այլ վիշապ է ծնվում:  Նա  Հայաստանում շինարարական ապօրինությունների դեմ  իրականացվող պայքարը  նմանեցրել է լակմուսի թղթի, որը ցույց  տվեց կառավարման առավել խորը խոցերը։ «Առանց գլուխների դեմ պայքարելու՝ վիշապի դեմ հաղթանակ տանելու ակնկալիքներ չպետք է ունենալ: Մենք ականատես ենք լինում օլիգարխիկ իշխանության ուժին, այն դեպքում, երբ մյուս իշխանությունները դեկորատիվ դեր են կատարում»,- ասում է:

Չուգասզյանը նկատում է, որ Սամվել Ալեքսանյանի «համախոհների» միջոցով փորձ է արվում հուսահատեցնել հասարակությանը, ճնշել ակտիվ քաղաքացիական միավորներին։ «Ծածկած շուկան» այն բոցն է, որն անհապաղ չմարելու դեպքում կարող է հասնել պատմաճարտարապետական մյուս հուշարձաններին, օրինակ` Հանրապետության հրապարակին»,- ասում է։

Ցուցադրել ավելի
Back to top button