Սպորտ

Այսօր Հետախույզի օրն է (ֆոտոշարք)

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Նոյեմբերի 5-ը Հետախույզի օրն է: 1992թ. նոյեմբերի 5-ին ազատամարտիկների որոշ ջոկատների հիմքի վրա ստեղծվեցին պաշտպանության բանակի առանձին հետախուզական ստորաբաժանումները։ Այդ առիթով «Արզնի» օդանավակայանի տարածքում այսօր տեղի է ունեցել տոնական միջոցառում` նվիրված Հետախույզի օրվան և ՀՀ ԶՈւ հետախուզական ստորաբաժանումների կազմավորման տարեդարձին: Տոնական միջոցառումն ուղեկցվել է հետախուզական ստորաբաժանումների ցուցադրական ելույթներով, որին հետևել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Հետախուզությունը մեր զինված ուժերի մի մասն է, որը տարեց տարի կատարելագործվում և կարողանում է լիարժեք լուծել զինված ուժերի առջև դրված խնդիրները, շնորհավորելով հայ հետախույզներին մասնագիտական տոնի առթիվ, ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Հետախույզները, ի դեպ, պետք է ոչ միայն ֆիզիկապես ուժեղ և պատրաստված լինեն, այլև նրանք պետք է նախևառաջ խելացի լինեն, որպեսզի կարողանան խելացի լուծում տալ անգամ հակառակորդի դաշտում առաջացած խնդիրներին, նկատեց պաշտպանության նախարարը:

Ցուցադրական ելույթների ավարտին նախարարը շնորհավորել և պարգևատրել է մի շարք հետախույզների։

Ցուցադրել ավելի
Back to top button