Միջազգային

ԱՄՆ աջակցում է Ուկրաինային ԱՄՀ հետ բանակցություններում

Միացյալ Նահանգներն աջակցում է Ուկրաինային Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցություններում, որոնք ուղղված են համագործակցությունը վերականգնելուն  և Կիևին նոր վարկային ծրագրերի շրջանակներում ֆինանսավորում տրամադրելուն, հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով  ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ունեցած հանդիպումից հետո:

Ուկրաինան ԱՄՀ-ի հետ համագործակցության նոր ծրագրի հույս ունի, որը հնարավորություն կտա երկրի տնտեսության մեջ ներգրավվել 15 միլիարդ դոլար: Հիմնադրամի պայմաններից մեկը համագործակցությունը վերականգնելու հարցում Ուկրաինայի բնակչությանը մատակարարվող գազի գնի բարձրացումն է: Ուկրաինական իշխանությունները չեն ցանկանում դիմել նման  քայլի:

Նշենք, որ նախորդ շաբաթ «Ռոյթե գործակալությունը հաղորդել էր, որ Եվրամիությունը ԱՄՀ-ի հետ բանակցություններ է վարում Ուկրաինային վարկ տրամադրելու հարցում, այն դեպքի համար, եթե Ռուսաստանն Ուկրաինայի դեմ տնտեսական բնույթի քայլեր ձեռնարկի Վիլնյուսում Եվրամիության հետ  Ասոցացման պայմանագրի կնքումից հետո:

Ցուցադրել ավելի
Back to top button