ԿարևորՀասարակություն

Սիրիահայերին Հայաստանում հավասարապես պետք է եւ մայրենի լեզուն, եւ ռուսերենը, մեկնարկում է անվճար դասընթացը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ՀՀ Սփյուռքի նախարարությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ սկսում է արևելահայերենի և ռուսերենի անվճար  դասընթացներ սիրիահայերի համար՝ առանց տարիքային սահմանափակման: Ողջունելով դասընթացների մեկնարկը` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ սիրիահայերի համար, որոնք այսօր ապրում են հայրենիքում, հավասարապես անհրաժեշտ է թե մայրենի լեզվի և թե ռուսերենի իմացությունը։

Համաձայնելով նախարարի հետ` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը նկատեց, որ ինչպես կրթության մեջ, այնպես էլ աշխատանքում շատ կարևոր է լեզուների իմացությունը և դա է պատճառը, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը պատրաստակամ է ֆինանսավորել այդ երկու լեզուների ուսուցումը։

«Սիրիահայերի համար արևելահայերենի և ռուսերեն լեզվի անվճար դասընթացներ» ծրագիրը կրելու է շարունակական բնույթ։ Առաջին փուլը մեկնարկում է վաղվանից, տևողությունը՝ 2 ամիս է: Դասընթացների առաջին փուլին մասնակցելու են 58 սիրիահայեր: Հետագայում նախատեսվում է կազմակերպել նաև անգլերենի դասընթացներ 200 սիրիահայերի համար։

Ի դեպ՝ կարծես Հայաստանում սիրիահայերն արդեն հասկացել են, որ երկար են այստեղ մնալու։ Համենայն դեպս՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսպես է բացատրում, որ սիրիահայ աշակերտներն այլեւս իրենց կրթությունը շարունակում են ոչ թե սիրական, այլ հայկական ծրագրով։

Ցուցադրել ավելի
Back to top button