Միջազգային

Սահակաշվիլին ներում է շնորհել պաշտպանության նախկին նախարարին

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ներում է շնորհել Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալային, հայտնել է լրագրողներին  նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը: Նրա խոսքով՝ ներման հրամանագիրն արդեն ստորագրված է:

Ի դեպ՝ Միխայիլ Սահակաշվիլին այժմ Վրաստանում չէ, նա դեռ չի վերադարձել Եվրոպայից, ուր մեկնել է նախագահական ընտրություններից հետո: Նախկին նախարարի պաշտպան Գրիգորի Օնիանին հայտարարել է, որ ներում շնորհելու խնդրանքով դիմել է նախագահի, ոչ թե Ախալայան, որը չի ընդունում իր մեղքը, այլ նրա ընտանիքը:

Ավելի վաղ՝ Վրաստանի նախագահն իր հայտարարությունում պարզաբանել էր, որ Ախալային ներում է շնորհում, քանի որ կարծում է, թե չի կարելի պաշտոնյային դատել նրա համար, որ նա օրենսդրության շրջանակներում բանտերում սահմանափակել է «օրենքով գող»- երի իշխանությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button