Քաղաքական

ՄԽ համանախագահները Երեւան կժամանեն վաղը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) Բաքվից Երեւան կժամանեն վաղը, «Ռադիոլուրին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Արտաքին քաղաքական գերաեսչությունում լրագրողների հետ նրանց հանդիպում նախատեսված չէ։

Համանախագահները Բաքու ժամանել էին հանգստյան օրերին, իսկ այսօր Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հետագա ընթացքը: Նրանց տարածաշրջան այս այցի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելն է։

Ցուցադրել ավելի
Back to top button