Միջազգային

Կոնգրեսն ու Սպիտակ տունը չեն պատրաստվում ներել Սնուդենին

Ամերիկյան կոնգրեսականները բացառել են Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ներում շնորհելու հնարավորությունը: Նույն կարծիքն ունի նաեւ Սպիտակ տունը։

«Սնոուդենը խախտել է ամերիկյան օրենքները: Նա պետք է վերադառնա ԱՄՆ և կանգնի դատարանի առջև»,-հայտարարել է Սպիտակ տան խորհրդական Դեն Փֆեյֆերը: Սնոուդենը գերմանական իշխանություններին ուղղված նամակում խնդրել էր իրեն հասցեագրված մեղադրանքններից հրաժարվելու հարցում համոզել ԱՄՆ կառավարությանը:

«Ճշմարտությունն ասելը հանցագործություն չէ»,- գրել էր Սնոուդենը:  Նախօրեին Սպիտակ տանը հայտարարել են, որ Սնոուդենին ներում շնորհելու տարբերակներ չեն քննարկվում։

Ցուցադրել ավելի
Back to top button