Միջազգային

Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահի դատը կսկսվի այսօր

Եգիպտոսի գահընկեց նախագահ Մուհամեդ Մուրսին դատարանի առջև կկանգնի նույն շենքում, որտեղ ավելի վաղ դատել էին երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին:

Կահիրեի քաղաքային վերաքննիչ դատարանը կիրակի որոշում է կայացրել դատական նիստի անցկացման վայրը Տորա շրջանից տեղափոխել Կահիրեի արվարձաններից մեկում գտնվող ոստիկանության ակադեմիայի շենք: Սպասվում է, որ Մուրսիի, ինչպես նաև «Մահմեդական եղբայրներ» շարժման 14 բարձրաստիճան անդամների գործով առաջին դատական լսումներն այդ շենքում կանցկացվեն այսօր:

Նրանք մեղադրվում են անցած արվա դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ մարդկանց մահվան մեջ:

Back to top button