Հասարակություն

Դադարեցվել է մի շարք դեղերի շրջանառությունը, դրանք դեղատներից հետ են պահանջվում

Հիմք ընդունելով միջազգային մասնագիտական աղբյուրներից՝ Եվրոպայի դեղգործակալությունից և ԱՄՆ Դեղերի և սննդի վարչությունից, ստացված գրությունները, ինչպես նաև ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի արձանագրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ եզրակացությունը և այն, որ կետոկոնազոլ պարունակող ներքին ընդունման դեղաձևերի օգուտ/ռիսկ հարաբերակցությունը` լյարդաթունայնության դեպքերի հաճախացման և վտանգավորության աճի պատճառով գնահատվում է բացասական` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 2867-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության  «Ակրիխին Ֆարմասյութիկալս Քո.» ընկերության արտադրության «Միկոզորալ դեղահատեր 200մգ N30», Հնդկաստանի «Նաբրոս Ֆարմա ՊՎՏ., ՍՊ» ընկերության արտադրության «Անտիգրիբոկ Նիզոմաքս դեղահատեր 200մգ N10», Հայաստանի Հանրապետության «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվության ընկերության «Կետոկոնազոլ դեղահատեր 200մգ (10)», Իտալիայի «Յանսեն-Սիլագ Ս.Պ.Ա., Ջոնսոն և Ջոնսոն ՍՊԸ, Ռուսաստանի համար» ընկերության արտադրության «Նիզորալ դեղահատեր 200մգ N10 և N30»դեղեր իգրանցումը», հայտնում են ԱՆ- ից։

Նախարարի հանձնարարությամբ նշված դեղերի շրջանառությունը դադարեցվել է։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button