ԿարևորՔաղաքական

Ալիեւը համաձայնել է հանդիպել ՀՀ նախագահի հետ. ի՞նչ կպատասխանի Երեւանը

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը նախատեսված է մինչեւ տարեվերջ, այսօր Բաքվում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո հայտարարել է Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը։ Նա ընդգծել է, որ սա Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման հիմնական հարցերից էր եւ Ալիեւը այս հանդիպումն անցկացնելու համաձայնություն տվել է։

«Համանախագահներն այսօր կմեկնեն Երեւան։ Այնտեղ մենք հարցը կքննարկենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հայաստանում քննարկումներից հետո կտարածվի պաշտոնական հայտարարություն։ Մենք հուսով ենք, որ երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի կունենա մինչեւ տարեվերջ»,- Պոպովի խոսքերն է մեջբերում APA- ն։

Ցուցադրել ավելի
Back to top button