Վերլուծական

Ռուս- հայկական հարաբերությունները չպետք է հիմնվեն ժողովրդական բանահյուսության վրա

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Մենք Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունները պետք է կառուցենք պետական և ինստիտուցիոնալ մակարդակով, այլ ոչ թե ժողովրդական բանախոսության, ինչը որ անում է Զորի Բալայանը` նամակ գրելով Ռուսաց թագավորին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Վերջինս խոսքով՝ Բելառուսն ու Ղազախստանը պետք է լավ իմանան, որ այդ ընտանիք Հայաստանը հրավիրվել է բացառապես Ռուսաստանի կողմից, իսկ թե ինչ ենթատեքստ ուներ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկիի՝ Ղարաբաղի հնարավոր պատերազմում մասնակցություն ունենալու հայտարությունը, քաղաքագետը այն բացատում է մի քանի հանգամանքով։
Նախ՝ Ադրբեջանին զենք մատակարարելուց հետո Ռուսաստանն այս հայտարարությամբ փորձում է կողմերի միջև հավասարակշռություն պահպանել։ «Առաջնորդվել են հայկական ասվածքով` «աղջիկ կասեմ, հարս դու լսի», այսինքն՝ այն ուղղված էր ոչ թե Ադրբեջանին, այլ՝ Թուրքիային: Նմանօրինակ հայտարարություն անելու երրորդ հնարավոր պատճառն էլ Հայաստանի՝ սեպտեմբերի 3-ի ՄՄ-ին միանալու որոշումն է»,- ասում է Շիրնյանը։

Այն, որ ՌԴ- ն պատերազմի դեպքում կմիջամտի,  քաղաքագետը վաղուց էր կանախազգում, քանի որ դրա դիմաց Հայաստանը ինչ-որ «գին վճարեց»։ Դա եղավ սեպտեմբերի 3-ի հայտարարությամբ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին։ Լևոն Շիրանյանն ասում է՝ Մաքսային միություն մտնել դեռ չի նշանակում  գլուխը հանգիստ դնել բարձին ու թեթևացած շունչ քաշել։

ՌԴ հետ ՀՀ- ը պետք է  հարաբերություններ կառուցի ոչ թե «Նամակ ռուսաց թագավորին» սկզբունքով, այլ՝   պետական ու ինստիտուցիոնալ կարգավիճակով: «Ռուսաստանից պետք է  ստանանք մեր հասանելիքը՝ մասնավորապես՝ պետք է   առաջ քաշել Նախիջևանի հարցը»,- ասում է Շիրինյանը։

Բանախոսն  անդրադարձավ նաև  Մաքսային միության հանդեպ ունեցած անհանգստություններին և ՌԴ-ի հանդեպ մեր շատ քաղաքացիների անվստահությանը: Լևոն Շիրանյանը փաստում է, որ այս անվստահությունը  հիմնավորված  է, քանի որ  պատմությունը ցույց է տվել, որ ՌԴ-ը  ՀՀ-ի հանդեպ իր պարտավորությունները մինչև վերջ չի կատարել: «Մենք ունենք այն  մտավախությունը,  որ Հայկական հարցը Մոսկվան կարող է օգտագործել իր շահերի համար։ Բացի այդ՝ 1921-ին՝  մոտ 40 օր, խորհրդայնացված  Հայաստանում տապալված էր բոլշևիկյան իշխանությունը: Մոսկվան  աճուրդի էր հանել  մեր անկախությունը՝ չքննարկելով դա ՀՀ այն ժամանակվա օրինական  իշխանության՝ Սիմոն Վրացյանի ղեկավարությամբ Հայաստանի «Փրկության կոմիտեի» ու անգամ հայ բոլշևիկների հետ»,- ասաց նա։

Ցուցադրել ավելի
Back to top button