Հասարակություն

Երիտասարդներն ստացան անվտանգության խնդիրներին նվիրված տեսական եւ գործնական գիտելիքներ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այսօր տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի Մարտական պատրաստության ակումբի առաջին փուլի փակման պաշտոնական արարողությունը: Մարտական պատրաստության ակումբը Երիտասարդ առաջնորդների դպրոցի ներկայացուցիչների կողմից իրականացվող նախագիծ է, որը շարունակականության միտում ունի:

Նախագծի առաջին փուլին մասնակցել են 30 հայ երիտասարդներ: Ծրագրին աջակցել են ՀՀ պաշտպանության նախարարությունը, Մովսես Գեորգիսյանի անվան Սթրայքբոլի հայկական ֆեդերացիան, Հայաստանի ռազմական թհեքվանդոյի ֆեդերացիան, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայաստանի ազգային սկաուտական շարժումը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ԱՐՄԱԿԱԴ-ը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Ամերիկայի հայկական համագումարը։

Սեպտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 2-ը երիտասարդները  հնարավորություն ունեցան տեսական և գործնական գիտելիքներ ստանալ մարտավարական պատրաստության և առաջին օգնության հիմունքների վերաբերյալ: Մասնակիցները տեսական գիտելիքներ ստացան նաև ՀՀ ԶՈւ սպառազինությունների, տարաշածրջանային և ազգային անվտանգության մի շարք հիմնահարցերի և դրանցում բանակի դերի վերաբերյալ: Դասընթացի շրջանակներում երիտասարդները ծանոթանացան նաև ՀՀ զինված ուժերի առօրյային՝ այցելելով  զորամասեր, լինելով հակառակորդի հետ շփման գծում՝ այդպիսով ծանոթանալով նաև դիրքապահ զինվորի առօրյային:

Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց «Մարտական պատրաստության ակումբ» ծրագրի ղեկավար Րաֆֆի Գևորգյանը, նախագծի նպատակն է բարձրացնել  երիտասարդների շրջանում անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը  և ամրապնդել բանակ — հասարակություն կապը:

Կազմակերպիչների տեղեկացմամբ` նախագիծը լինելու է շարունակական, որի հաջորդ փուլը նախատեսվում է արդեն հաջորդ տարի։

Ցուցադրել ավելի
Back to top button