Հասարակություն

Եզդիների ազգային կոմիտե. Եզդիների վերաբերյալ վիճակագրությունն աղավաղված է

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանաբնակ եզդիներին վրդովվեցրել է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած  մարդահամարի նախնական տվայները։ «Ներկայացված տվյալները իրականությունից հեռու են»,- այսօր հայտարարեց Եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահ  Սաշիկ Սուլթանյանը։

«Իհարկե՝ եզդիները նույնպես  արտագաղթում են և արտագաղթում են սոցիալական նույն ծանր պյմանների հետևանքով, բայց արտագաղթի նման տեմպեր չեն գրանցվել: Բացի այդ՝ արտագաղթածների  միայն տասը տոկոսն է, որ  չի վերադառնում»,-ասում է Սաշիկ Սուլթանյանը: Նրա պնդմամբ՝ եզդի ազգաբնակչության ներկայացված կրթական պատկերում ևս  աղավաղումներ կան: Մասնավորապես՝ վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ հայաստանաբնակ 35 հազար եզդիներից մոտ 10 հազարը չգիտի հայերեն։ Սուլթանյանը պնդում է, որ եզդիները հիմնականում սովորում են հայկական դպրոցներում, անգամ գործող երկու եզդիերեն դպրոցներում կրթությունը հիմնականում հայերենով է։


Նեկայացված վիճակագրական տվյալների համաձայն՝ հայստանաբնակ եզդիներից ընդամենը 40 են, որ տիրապետում են անգլերեն լեզվին։ «Դա ֆանտասսիկ թիվ է և չի կարող իրական լիենել: Անգլերենը նրանց դասավանդվում է և պիտի որ յուրացրած լինեին»,- ասում է կազմակերպության ներկայացուցիչը։

Սուլթանայնի խոսքով՝ եզդի ազգաբնակչության շրջանում վերջին տարիներին էթնիկ  ինքնագիտակցության աճ է գրանցվել, բայց դա չի նշանակում, որ հայերենն անտեսվել է։ Եզդիների ազգային ինքնագիտակցության աճը երբեք չի հակասել ՀՀ շահերին, նկատում է բանախոսը: Նրա տեղեկացմամբ՝ վերոնշյալ մտահոգություններն առաջիկայում  կփոխանցեն երկրի վարչապետին:

Ի դեպ՝ հավելում է, որ այս ամենում կազմակերոպությունը միտում չի տեսնում, կարծում են, որ  ամեն ինչ տեխնիկական սխալի կամ որոշ մարմինների ոչ ճիշտ  աշխատանքի հետևանք է։ «Իմ տեղեկություններով՝  եզդիաբնակ երեք-չորս գյուղերում ընդհանրապես մարդահամար չի իրականացվել»,- ասում է Եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահն ու հույս հայտնում, որ դեկտեմբերին հրապարակվելիք  պաշտոնական տվյալներում ներկայացված սխալներն այլևս խմբագրված կլինեն։

Ցուցադրել ավելի
Back to top button