ԿարևորՀասարակություն

Ա. Ամիրյան. Արցախի ողջ տարածքի FM տիրույթը պետք է զբաղեցնել

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Արցախում են Հայաստանի տասը հեռուսառադիոընկերությունների ղեկավարներ և ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները: Երեկ նրանց ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝  քննարկվել է այս բնագավառում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել սերտ համագործակցության անհրաժեշտությունը քաղաքական եւ հասարակական տեսանկյուններից՝ ավելացնելով, որ դա դրականորեն կազդի նաեւ Արցախում տեղեկատվական դաշտի զարգացման վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button