Միջազգային

Ամերիկյան հարվածը զայրացրել է Պակիստանին

Իսլամաբադը վրդովմունքով է ընդունել պակիստանյան թալիբների առաջնորդ Հակիմուլլա Մեհսուդի սպանությունը։ Նա սպանվել էր երեկ ամերիկյան անօդաչու ինքնաթիռների հրթիռակոծության հետեւանքով։ Պակիստանի ներքին գործերի նախարար Չադխուրի Նիսար Ալի Խանը հայտարարել է, որ Մեհսուդի մահը ի չիք է դարձրել գրոհայինների հետ խաղաղ պայմանավորածությունների հասնելու կառավարության ջանքերը, հայտնում է Բի Բի Սի- ն։

Ինքնաթիռը հարված է հասցրել այն օրը, երբ Պակիստանի կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստվում է պատվիրակություն ուղարկել Հյուսիսային Վազիրիստան՝ թալիբների հետ խաղաղ բանակցություններ սկսելու համար։ Պակիստանի այլ քաղաքական առաջնորդները կոչ են արել վրեժխնդիր լինել՝ շրջափակելով Աֆղանստան ՆԱՏՕ- ի ուժերի մատակարարման ուղիները։

Պակիստանի անվտանգության ուժերը բերվել են բարձր պատրատվածության։ Նախկինում թալիբներն իրենց առաջնորդների սպանությանն արձագանքել են զինված հարձակումներով։

Ցուցադրել ավելի
Back to top button