Հասարակություն

Տարեվերջին կհայտարարվի հայ- ուկրաինական համատեղ գիտատեխնիկական ծրագրերի մրցույթ

Գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ- ուկրաինական համատեղ հանձնաժողովի այսօրվա համատեղ նիստում  որոշվել են համագործակցության առաջնահերթությունները, համատեղ գիտական
միջոցառումների անցկացման եւ գիտնականների փոխանակման հնարավորությունը: Նիստի ժամանակ
հաստատված ծրագրով այս տարեվերջին կհայտարարվի հայ-ուկրաինական համատեղ
գիտատեխնիկական ծրագրերի իրականացման մրցույթը։

Գիտության պետական կոմիտեից հայտնում են, որ նիստի ընթացքում կողմերը ծանոթացել են երկու երկրների գիտատեխնիկական ոլորտում առկա իրավիճակին: Այդ նպատակով ուկրաինական պատվիրակության համար կազմակերպվել է այց «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, որտեղ շուտով կավարտվեն «Քենդլ» նախագծի իրականացման առաջին փուլի` AREAL առաջատար հետազոտությունների էլեկտրոնային
արագացուցչի լաբորատորիայի կառուցման աշխատանքները:

Ուկրաինական պատվիրակությունը հայկական կողմին հրավիրել է մասնակցելու Ուկրաինայի գիտության, ինովացիայի եւ ինֆորմատիզացիայի հարցերով պետական գործակալության կողմից կազմակերվող
«Գիտություն, ինովացիա, տեխնոլոգիաներ» ամենամյա միջազգային գիտատեխնոլոգիական ֆորումին:

Ցուցադրել ավելի
Back to top button